Global Finance. Արարատբանկը «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է ՀՀ-ում
30.01.2018 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«2018թ. «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը Արարատբանկին շնորհվել է՝ հաշվի առնելով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը»,- նշված է հաղորդագրությունում:
Հունվարի 17-ին Լոնդոնում կայացած «Ֆինանսների եւ առեւտրի բանկային միության» (BAFT) տասնմեկերորդ տարեկան ժողովի ժամանակ Global Finance-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 94 երկրների բանկերի անունները: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են Global Finance-ի խմբագիրները, տնտեսական վերլուծաբանները, բիզնեսի ղեկավարներն ու անկախ փորձագետները:
Բանկում նաեւ նշել են, որ առեւտրի ֆինանսավորման ոլորտում վերջին յոթ տարիների ընթացքում Արարատբանկը լավագույնն է ճանաչվում եւս երկու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ գերմանական Commerzbank AG-ի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից:
Global Finance Magazine ամսագիրը տպագրվում է 1987-ից եւ աշխարհի 180 երկրում ունի ավելի քան 50 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանն աշխարհի խոշորագույն մասնավոր եւ պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192 երկրների կարեւորագույն ֆինանսական ցուցանիշները:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: