«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ Ռուսաստանի առեւտրային անշարժ գույքի առաջատարների եռյակում:Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերակում հրապարակված «Ռուսաստանյան անշարժ գույքի արքաները-2018» վարկանիշում Սամվել Կարապետյանը, ինչպես եւ 2017-ին եւ 2016-ին, զբաղեցրել է 3-րդ տեղը:Անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի եկամուտը, ըստ վարկանիշի, 2017թ. կազմել է $650 մլն՝ շուրջ 3%-ով զիջելով նախորդ տարվա արդյունքը:«Take Away եւ Goood’s House խանութների ցանցերին զուգահեռ՝ «Տաշիրը»-ը 2017-ին գործարկել է One Way կոշիկի ապրանքանիշը: Մոսկվայում եւ Երեւանում բացվել է վեց մանրածախ խանութ: Իսկ 2020-ին ընկերությունների խումբը նախատեսում է Մոսկվայի Լյուբլինսկո-Դմիտրովսկի մետրոյի գծի «Սելիգերսկայա» կայարանի մոտ միջազգային ավտոկայան կառուցել»,- գրում է Forbes-ը: «Տաշիր» ընկերությունների խումբը Forbes-ի անշարժ գույքի վարձակալության վարկանիշում առաջին անգամ ներառվել է 2007թ.՝ $67 մլն ցուցանիշով զբաղեցնելով 12-րդ տեղը:«Ռուսաստանյան անշարժ գույքի արքաները-2018» վարկանիշի 28-րդ հորիզոնականում Գագիկ Ադիբեկյանի եւ Ռուբեն Վարդանյանի RD Group-ն է՝ վարձակալությունից ստացված $65 մլն եկամուտով: «RD Group-ը՝ Ռուբեն Վարդանյանի ֆոնդերի հետ համատեղ, $1 մլրդ արժողությամբ անշարժ գույքի առեւտրային պորտֆել է տնօրինում»,- նշում է Forbes-ը:Վարկանիշում ընդգրկված են Ռուսաստանում առեւտրային անշարժ գույքի 30 սեփականատերերը: Ընկերությունները գնահատելիս հանդեսը հիմնվում է անշարժ գույքի սեփականատերերի տրամադրած տեղեկությունների, ինչպես նաեւ խորհրդատվական ընկերությունների, մասնագիտացված ինտերնետ-աղբյուրների, Մոսկվայի կառավարության եւ տեղական իշխանությունների տվյալների վրա: Tweet Դիտում՝ 5647