ԱՄՆ-ում լույս է տեսել Քըրք Քրքորյանի մասին պատմող գիրքը
25.01.2018 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ /


Գրքի հեղինակն է The Los Angeles Times թերթի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը:
«Քրքորյանը ծնվել է աղքատության մեջ 1917թ.: Նրա հայրը զբաղվում էր մրգերի վաճառքով եւ ԱՄՆ էր ներգաղթել Հայաստանից: Քրքորյանը թողել է ուսում 8-րդ դասարանից հետո, սակայն վերջնական արդյունքում միլիոններ է վաստակել ավիաուղիների ոլորտի բիզնեսում, որն էլ նրան դուրս է բերել միլիարդատեր դառնալու ճանապարհ: Նա երեք անգամ գնել եւ վաճառել է MGM Studios-ն: 98 տարեկանում՝ վախճանի պահին (2015), տնօրինում էր Լաս Վեգասի խոշոր հյուրանոցների եւ կազինոների մի մասը»,- գրում է The New York Times-ը:
«Նա 20 տարի է ծախսել չարտերային ավիաընկերություն կառուցելու համար, 20 տարի՝ հայտնի դառնալու համար»,- ասել է Ուիլյամ Ռեմփելը:
Գիրքը կարելի է պատվիրել Amazon կայքում:
Քըրք Քրքորյանը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի եւ հայության համար: 2004թ., հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար, նրան շնորհվել էր Հայաստանի Ազգային հերոս կոչումը:
Սպիտակի երկրաշարժից հետո եւ Հայաստանի շրջափակման տարիներին Քըրք Քրքորյանը մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։
Գործարարի նախաձեռնած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր շուրջ 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, եւ բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման համար:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: