Ամուլսարի ծրագիրն անցել է ցիանիդի կառավարման սերտիֆիկացումը

24.01.2018 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամուլսար #«Լիդիան»
Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը:

Ընկերությունում նշել են, որ «Լիդիան»-ի Ամուլսարի ծրագիրն առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է աշխարհում, որը ստացել է նախաարտադրական սերտիֆիկատ՝ օրենսգրքում 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ:

«Լիդիան»-ի Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում եւ առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որ սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կողմից:  

Ամուլսարի ծրագրի աուդիտի զեկույցի հաշվետվությունը Ցիանիդի կառավարման  միջազգային ինստիտուտին է ներկայացվել երրորդ կողմ հանդիսացող պրոֆեսիոնալ աուդիտի կողմից 2017թ. նոյեմբերին: Աուդիտը գնահատել էր Ամուլսարի ծրագրի համապատասխանությունը Ինստիտուտի նախաարտադրական ուղեցույցի չափանիշներին: Հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի  պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների՝ «Լիդիան»-ը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին եւ պրակտիկային:   

Ամուլսարի ոսկու հանքը ստացել է պայմանական սերտիֆիկատը եւ պետք է եւս մեկ աուդիտ անցնի՝ ցիանիդի առաջին ներմուծման պահից հետո մեկ տարվա ընթացքում, որպեսզի գնահատվի ծրագրի համապատասխանությունը Ցիանիդի օրենսգրքին արդեն արտադրական փուլում: Այնուհետեւ, Ամուլսարի ոսկու հանքում իրականացվելու է աուդիտ՝ ամեն երեք տարին մեկ՝ գնահատելու ծրագրի շարունակական համապատասխանությունը Ցիանիդի օրենսգրքի պահանջներին:

Ցիանիդի օրենսգիրքը կամավոր նախաձեռնություն է այն ընկերությունների համար, որոնք ներգրավված են ցիանիդի միջոցով ոսկու եւ/կամ արծաթի արտադրության մեջ, զբաղվում են ցիանիդի արտադրությամբ կամ տեղափոխությամբ: Օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում՝ բազմաշահառու խմբի կողմից:

Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը ստեղծվել է Ցիանիդի օրենսգիրքը համակարգելու, դրա ներդրումը ապահովելու, իրականացումը գնահատելու եւ սերտիֆիկացման գործընթացը կառավարելու համար:

Օրենսգրքի նախաձեռնության անդամ հանդիսացող հանքարդյունաբերական ծրագրերի մանրամասն ցուցակը, ինչպես նաեւ Ցիանիդի օրենսգրքի ամբողջական տեքստը եւ կանոնակարգող ու ադմինիստրատիվ փաստաթղթերը հասանելի են Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի կայքում:
Դիտում՝ 5586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW