ԱԶԲ-ն $225 հազ. է հատկացրել Երեւանի վերելակների տեխնիկական ստուգմանը

19.01.2018 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի քաղաքապետարան #ԱԶԲ
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից Երեւանի քաղաքապետարանին հատկացված $225 հազ. դրամաշնորհի շրջանակում մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի բոլոր շենքերում առկա վերելակները տեխնիկական ստուգում կանցնեն:

Այս մասին նշել են Երեւանի քաղաքապետարանում՝ ի պատասխան Banks.am-ի հարցման, թե կոնկրետ ինչ քայլեր են նախատեսվում տրամադրված դրամաշնորհի շրջանակում:

«Նախատեսված է իրականացնել Երեւանի վերելակների արդիականացման ծրագրի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն: Մասնավորապես, իրականացվելու է բնակելի շենքերի վերելակների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ուսումնասիրվելու է առկա իրավական դաշտը, առաջարկվելու է ինստիտուցիոնալ համակարգ, ինչպես նաեւ պատրաստվելու է համայնք-պետություն-մասնավոր փոխգործակցության փաթեթ»,- ասված է պատասխանում:

Քաղաքապետարանում նշել են, որ ծրագրի խորհրդատու ընկերությունն ընտրվելու է ԱԶԲ-ի կողմից՝ վերջինիս ընթացակարգերի համաձայն:

Մրցույթն արդեն իսկ հայտարարվել է:

Խորհրդատու ընկերության կողմից աշխատանքները նախատեսվում են իրականացնել մրցույթի ավարտից հետո 3 ամսվա ընթացքում:
Դիտում՝ 2468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW