Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է տվել

18.01.2018 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշոտ Մանուկյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին լուրն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը։

«Հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս պահին նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- ասել է խոսնակը։

Աշոտ Մանուկյանն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. սեպտեմբերից:

Մինչ այդ եղել է Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրենը: Արմեն Դարբինյանի կառավարությունում զբաղեցրել է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այնուհետ եղել է Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենը՝ ֆինանսական հարցերով:
Դիտում՝ 4184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW