ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է հստակեցնել շինարարության ոլորտի վարչարարությունը:«Իրականացված ուսումնասիրությունների եւ կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման եւ հստակեցման անհրաժեշտություն: Այս ոլորտում 2018-ին ակնկալում ենք որոշակի աշխուժություն, հետեւաբար՝ պետք է առավելագույնս լսել՝ ինչն է խանգարում ընկերություններին, եւ մշակել պարզ, հստակ մեխանիզմ, որը տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք կտա»,- ընդգծել է վարչապետը:Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին հանձնարարվել եւ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է 1-ամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացի հստակեցման եւ իրավասու մարմինների վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցման, հայեցողական լիազորությունների հստակեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ։Կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կառուցապատողների եւ ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն: Tweet Դիտում՝ 1903