Facebook-ի փոփոխությունների մասին հայտարարությունը Ցուկերբերգին $3,3 մլրդ է արժեցել

15.01.2018 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Facebook #Մարկ Ցուկերբերգ
Bloomberg-ի հաշվարկներով՝ Մարկ Ցուկերբերգը Facebook-ի լրահոսում սպասվող փոփոխությունների մասին օրերս արած հայտարարության հետեւանքով կորցրել է $3,3 մլրդ։

Մասնավորապես, այս հայտարարությունից հետո Facebook-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 4,5%-ով, որի հետեւանքով Մարկ Ցուկերբերգի կարողությունը $77,3 մլրդ-ից կրճատվել է մինչեւ $74 մլրդ։

Այս հանգամանքը բերել է նրան, որ Bloomberg-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում Ցուկերբերգը զիջել է 4-րդ տեղը Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգային։

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Մարկ Ցուկերբերգը խոստացել էր Facebook-ի լրահոսում փոխել օգտատերերին ցուցադրվող հաղորդագրությունների ընտրության սկզբունքը։

«Առաջին փոփոխությունները կլինեն նորությունների ժապավենում, որտեղ ավելի շատ բան կտեսնեք ձեր ընկերներից, ընտանիքից եւ խմբերից եւ ավելի քիչ՝ բիզնեսից, բրենդներից եւ մեդիայից»,- հայտարարել էր Facebook-ի համահիմնադիրը:
Դիտում՝ 6065
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW