ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ այսօր հաճախորդների 10%-ն իր հերթը զբաղեցնում է նախապես հեռահար եղանակով՝ Earlyone մոբայլ հավելվածի միջոցով:Բանկն այս ծառայության մասին հայտարարել էր 2017թ. օգոստոսին: «Earlyone հավելվածը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին թույլ է տալիս նախապես հերթագրվել բանկի նախընտրած մասնաճյուղում՝ ցանկացած հարմար ժամին: Բանկում սպասարկվելու համար նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է հեռախոսում ներբեռնել Earlyone հավելվածը, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկի կոճակը, նշել բանկի նախընտրելի մասնաճյուղը, սպասարկման ամսաթիվը, ժամը եւ հերթագրվել: Ստանալով համապատասխան կոդը՝ հաճախորդն իր կողմից ընտրված ժամին մոտենում է բանկ եւ մուտքագրելով կոդը հերթերի կառավարման տերմինալի էկրանին՝ ստանում է իր համարով կտրոն եւ սպասարկվում է ճիշտ նախապես ընտրված ժամին»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում ընդգծել են, որ նոր հնարավորությունը ոչ միայն խնայում է հաճախորդների ժամանակը, այլեւ դարձնում է բանկի մասնաճյուղեր այցելությունն ավելի հարմարավետ: «Earlyone հավելվածի շնորհիվ զգալիորեն նվազել է հաճախորդների կողմից բանկի մասնաճյուղերում անցկացվող ժամանակը: Ծառայությունից օգտվող հաճախորդների թիվն աճում է օրեցօր՝ ընդհանուր առմամբ փոխելով բանկի մասնաճյուղերում բանկային սպասարկման մշակույթը»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 8751