Արգենտինահայ մեծահարուստ, բարերար, ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանն ավարտում է օդանավակայանների ոլորտի իր կարիերան:Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ օդանավակայանների բիզնեսը հանձնելու է իր զարմիկ Մարտին Էռնեկյանին:Գործակալությունը գրում է, որ մեծահարուստին պատկանող Corporacion America Airports SA ընկերությունը, որի կոնցեսիոն կառավարման ներքո է գտնվում 51 օդանավակայան ամբողջ աշխարհում (այդ թվում՝ «Զվարթնոց»-ն ու «Շիրակ»-ը - խմբ.), նախատեսում է հունվար-փետրվարին IPO-ի միջոցով $750 մլն ներգրավել:«Այս IPO-ն իրականացնելու եմ ես, սակայն դա չի նշանակում, թե դրա համար ես եմ պատասխանատու լինելու: Օդանավակայանների կառավարումը զարմիկս է իրականացնելու, եւ այս գործարքով էլ ավարտվելու է ոլորտում իմ կարիերան»,- ընդգծել է Էդուարդո Էռնեկյանը:Այդուհանդերձ, 85-ամյա գործարարը չի պատրաստվում դուրս գալ բիզնես արենայից: Նրա խոսքով՝ առօրյա գործարքներից ազատումն իրեն հնարավորություն կտա փնտրելու նոր բիզնես ուղղություններ:«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ում չեն մեկնաբանել այս տեղեկությունը: Tweet Դիտում՝ 8819