Լիբանանցի գործարարները Հայաստանում նոր ներդրումներ կկատարեն
09.01.2018 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ


Ինչպես հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամում, համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2017թ. դեկտեմբերի 12-15-ը հիմնադրամի լիբանանյան գործարար առաքելության արդյունքում:
Մասնավորապես, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն ու MALIA Group ընկերությունը հաջող բանակցություններից հետո արդեն փաստաթուղթ են ստորագրել։ Լիբանանյան ընկերությունը որոշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող ստարտափերին ծրագրային ապահովման, տեխնոլոգիական լուծումների պատվերներ տալ եւ վստահել առկա լուծումների սպասարկումը։
Մի քանի այլ պայմանավորվածություններ բանակցությունների կամ քննարկումների փուլում են։
Tony’s food ընկերությունը նպատակադրվել է սննդի կիսաֆաբրիկատների համատեղ արտադրություն հիմնել Հայաստանում՝ ռուսական շուկա արտահանելու նպատակով։
Meptico ընկերությունը քաղցրավենիքի եւ խմորեղենի արտադրության համար նախատեսված սննդային հավելումների, փոշիների արտադրություն հիմնելու ծրագիր է կազմել՝ նույնպես ռուսական շուկա արտահանելու նպատակով։
Քննարկումների փուլում է Mike sports ընկերության՝ Հայաստանում սպորտային հագուստի եւ պարագաների արտադրություն սկսելու ծրագիրը։
Management and Development International Company-ն նպատակ ունի ներդրումներ կատարել հիմնադրամի մշակած նախագծերում։
Արտաշատում լիբանանյան Bycop home textiles ընկերությունն արդեն հիմնում է տեքստիլի արտադրություն (բիզնես ծրագիրն այցի հետ կապված չէ), որի ընթացքում հիմնադրամի թիմը խոստացել է աջակցել հետսպասարկման իր ամբողջ գործիքակազմով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: