2017թ. «Լիդիան Արմենիա»-ն Ջերմուկ, Զառիթափ եւ Գորայք համայնքներին վճարել է մոտ $863 300, որից Ջերմուկին՝ $318 744, Զառիթափին՝ $290 694, Գորայքին՝ $253 845:Ընկերությունում նշել են, որ սրանք ուղղակի կատարված վճարումներն են համայնքների տեղական բյուջեներ՝ Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների համար հողի վարձակալության դիմաց: 22.12.2017 | 09:15 Հայկ Ալոյանի junk mail-ի «գաղտնիքը» 2017թ. Ամուլսարի հարակից Գնդեվազ, Սարավան եւ Գորայք համայնքները դարձան խոշորացված Ջերմուկ, Զառիթափ եւ Գորայք համայնքների մաս: Մինչեւ համայնքների խոշորացումը «Լիդիան»-ը վճարում էր հողի վարձակալության վճարները Գնդեվազ, Սարավան, Գորայք համայնքներին: Սկսած 2008-ից՝ «Լիդիան»-ն ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար է վճարել նշված համայնքներին: Համայնքների խոշորացման արդյունքում այժմ վճարներն ուղղվում են ավելի խոշոր համայնքներ՝ Ջերմուկ (ներառում է Գնդեվազը), Զառիթափ (ներառում է Սարավանը) եւ Գորայք: Այս վճարները հնարավորություն են ստեղծել համայնքներին իրականացնել ենթակառուցվածքների վերանորոգման տարբեր ծրագրեր, ինչպես օրինակ՝ ճանապարհների, ոռոգման համակարգերի, դպրոցների եւ այլ տեղական ենթակառուցվածքների բարելավում, ջրամատակարարում, փողոցների լուսավորություն եւ այլն:«Լիդիան Արմենիա»-ն նաեւ խրախուսում է համայնքներին այդ գումարները ներդնել ընկերության կողմից իրականացվող սոցիալական զարգացման ծրագրերում՝ ակնկալելով մասնակի ֆինանսավորում նաեւ համայնքների կողմից:Ամուլսարի ծրագիրը դեռեւս չի սկսել արտադրությունը, բայց շինարարության այս ակտիվ փուլում ծրագրի տնտեսական ազդեցությունը տարածաշրջանի վրա արդեն ակնհայտ է: Ամուլսարի ծրագրում այս պահին աշխատում է ավելի քան 1400 մարդ, որից 482-ը հարակից համայնքներից են:««Լիդիան Արմենիա»-ն հպարտ է, որ արդեն Հայաստանի խոշորագույն 20 հարկատուների շարքում է՝ համաձայն պաշտոնական վիճակագրության: Հաշվի առնելով, որ Ամուլսարի ծրագիրը դեռեւս չի սկսել արդյունահանումը, այն փաստը, որ «Լիդիան»-ն արդեն 19-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում, ի ցույց է դնում Ամուլսարի ծրագրի շինարարության զգալի տնտեսական ազդեցությունը, ինչպես նաեւ՝ «Լիդիան»-ի պատասխանատու եւ օրինակելի ընկերություն լինելը:Տարածաշրջանում տնտեսական ակտիվության մեկ այլ ցուցանիշ է «Լիդիան Արմենիա»-ի եւ կապալառուների կողմից իրականացվող տեղական գնումների կայուն աճը: Տեղական գնումների վրա Ամուլսարի ծրագրի ծախսված գումարը 2017թ. մարտից աճել է ամսական $54 000 մինչեւ ավելի քան $325 000-ի 2017թ. նոյեմբեր ամսվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 14884