ՎՏԲ-Հայաստան Բանկը ոսկու գրավադրմամբ վարկերի ակցիա է գործարկում

28.12.2017 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ակցիա
Ամանորյա տոներին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 2017թ. վերջին  ակցիան՝ ոսկու գրավով վարկերի մասով:

Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում, որը գործելու է մինչեւ 2018թ. հունվարի 31-ը, հաճախորդները կստանան հնարավորություն ձեւակերպելու ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետեւյալ պայմաններով՝

- Տարեկան տոկոսադրույք՝ դրամով վարկերի դեպքում 2%, դոլարով վարկերի դեպքում՝ 1%,
- Վարկի գումարը՝ գրավի գնահատված արժեքի մինչեւ 150%-ի չափով,
- Վարկի ժամկետ՝ մինչեւ 90 օր,
- Վարկի տրամադրման դիմաց միանվագ միջնորդավճար՝ վարկի գումարի առավելագույնը 4%-ի չափով:

«Շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկերի ձեւակերպման համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ։ Վարկի ձեւակերպումն իրականացվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում»,- նշել են բանկում:
Դիտում՝ 13927
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW