Fitch-ը Երեւանի վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից դարձրել է «դրական»

25.12.2017 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #վարկանիշ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Երեւանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ B+ վարկանիշի հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»:

Գործակալությունն իր այս ոչ հերթական վերանայումը բացատրում է Հայաստանի վարկանիշի համար նոր հեռանկարի սահմանմամբ, քանի որ, ըստ Fitch-ի, «Երեւանի վարկանիշը գտնվում է ՀՀ սուվերեն վարկանիշի հետ նույն մակարդակի վրա եւ սահմանափակված է այդ վարկանիշով»:

«Fitch-ը հավատացած է, որ Երեւանը կշարունակի վարել հավասարակշռված բյուջե, որը կամրացվի կառավարությունից ստացվող կայուն ֆինանսական աջակցությամբ, եւ կպահպանի պարտքի զրոյական մակարդակը»,- գրում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ Fitch-ն օրերս Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատել էր B+ մակարդակում՝ կանխատեսումը «կայուն»-ից դարձնելով «դրական»:
Դիտում՝ 11507

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW