Ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների օրինականացման գործընթացը կպարզեցվի

21.12.2017 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ձկնաբուծարան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է պարզեցնել ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը:

«Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություններ։ Ներկայում գործող կարգավորումները, հաշվի առնելով հնարավոր ֆինանսական բեռը, նշված անհամապատասխանությունների վերացման համար արտոնություններ են սահմանում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար՝ չտարածելով դրանք նախկինում ստեղծվածի վրա»,- ընդգծել է վարչապետը:

Նրա խոսքով՝ նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաեւ տեղական բյուջե վճարվող տուրքերի եւ այլ վճարների ավելացում։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, ինչպես նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառությամբ՝ Սեւան ազգային պարկի տարածքի, ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու եւ համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։
Դիտում՝ 2425
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW