2019-ից հունվարի 3-5-ն աշխատանքային կլինեն

14.12.2017 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամանոր
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2019-ից սկսած՝ հունվարի 3-5-ը սահմանել որպես աշխատանքային:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ)  եւ Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:

«Այս Ամանորը շատ ավելի գիտակցաբար կանցկանցենք՝ հասկանալով, որ հաջորդ Ամանորը կարճ է լինելու»,- կատակել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունիսի 1-ից։
Դիտում՝ 3159

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW