ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք՝ 3% կանխավճարով: Ինչպես հայտնել են բանկում, նշված պրոդուկտը գործում է ինչպես երկրորդային շուկայից, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար: Նոր հաստատված պրոդուկտի շրջանակում նվազեցվել են նաեւ հիփոթեքային վարկավորման այլ պրոդուկտների տոկոսադրույքները, եւ հաճախորդները կարող են ստանալ հիփոթեքային վարկեր՝ սկսած 10,5% տոկոսադրույքից («Բնակարան երիտասարդներին» ծրագրով՝ սկսած 4,5%-ից): Ավելացվել են նաեւ վարկավորման գումարները՝ մինչեւ 80 մլն դրամ: «Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը բանկը կայացնում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 2 աշխատանքային օր, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ»,- ասված է հաղորդագրությունում: Վարկի գործողության ամբողջ ընթացքում բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն եւ վարկառուի անձնական ապահովագրություն: Tweet Դիտում՝ 10246