Վարչապետը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն

26.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 26 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երկրի բանկային համակարգն արագ տեմպերով ինտեգրվում է միջազգային բանկային հանրությանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հունիսի 25-ին հանդես գալով Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) ամենամյա ժողովում, վարչապետն ասել է, որ “այսօր Հայաստանի բանկային համակարգը կայուն է, վստահությունը նրա հանդեպ օրեցօր աճում է”: Կառավարության ղեկավարի խոսքերով, դրան նպաստում է կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը, բանկային համակարգի հուսալիությունը բարձրացնող ենթակառույցների ստեղծումը:

Միեւնույն ժամանակ, վարչապետի կարծիքով, կան մի շարք խնդիրներ, որոնք արագ լուծում են պահանջում: Մասնավորապես, ՀՆԱ կառուցվածքում վարկերի տեսակարար կշիռը չի գերազանցում 10%-ը: “Մենք պետք է հասնենք նրան, որ վարկային միջոցները մատչելի լինեն յուրաքանչյուր գործարարի համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հիփոթեքի միջոցով բարելավվել իր բնակարանային պայմանները”, - ասաց Սերժ Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարության գործունեության հնգամյա ծրագրում ներառված են բանկային համակարգի զարգացման հարցերը: Կառավարությունը Կենտրոնական բանկի եւ ՀԲՄ-ի հետ համատեղ մտադիր է մշակել եւ իրագործել համապատասխան ծրագրեր եւ ստեղծել բարենպաստ պայմաններ մի շարք խնդիրների լուծման համար:

1. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, ինչի համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Դրա վառ ապացույցներից մեկը վարչապետը համարում է այն հետաքրքրությունը, որը միջազգային ֆինանսական հանրությունը ցուցաբերում է Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ:

2. Կառավարությունը Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խնդիր է դրել: Դրա հետ կապված Սերժ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի քաղաքներից մեկը` օրինակ Դիլիջանը, դարձնել երկրի ֆինանսական կենտրոն:

3. Բանկային համակարգը պետք է լինի տնտեսության իրական հատվածի շարժիչ ուժը, ինչը ենթադրում է նոր տեխնոլոգիաների եւ ծառայությունների ներդրում:

4. Բանկային ոլորտի կառավարումը պետք է օրինակ ծառայի իրական հատվածի ձեռնարկությունների համար` կորպորատիվ կառավարման չափանիշների, բիզնես-գործընթացների արդյունավետ կազմակերպման, ֆինանսական կառավարման եւ այլ առումներով:

5. Բանկերը, լինելով հասարակական ինստիտուտներ, պետք է սոցիալական պատասխանատվություն կրեն` ակտիվ մասնակցություն ունենալով սոցիալական ծրագրերի իրագործմանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6822
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW