Աժ-ն ընդունել է 2018թ. բյուջեի նախագիծը

08.12.2017 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բյուջե #ԱԺ
ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 64 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ ընդունել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Վերջինիս համաձայն՝ 2018թ. բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 308,3 մլրդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով ծրագրված է 1 248,5 մլրդ դրամ:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է 1 465,2 մլրդ դրամի ընդհանուր ծախս:

Պետբյուջեի պակասուրդը 2018թ. համար ծրագրված է 156, 9 մլրդ դրամ մակարդակում:

Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 28-ի նիստում հաստատել էր 2018թ. պետական բյուջեի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշել էր, որ 2018թ. համար կառավարությունը կանխատեսում է 4,5% տնտեսական աճ, ընդ որում՝ ակնկալվում է, որ արդյունաբերությունը «լինելու է առաջնորդող այդ բարձր տնտեսական աճի ապահովման գործում»:
Դիտում՝ 3184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW