Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը տեղեկացնում է, որ ACBA Ticket բջջային հավելվածի թարմացման եւ կատարելագործման աշխատանքների արդյունքում՝ այն արդեն գործում է բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար: ACBA Ticket բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել եւ սպասարկվել բանկի՝ հաճախորդին հարմար ցանկացած մասնաճյուղում, նախօրոք ընտրված օրը եւ ժամին։«Հաշվի առնելով մասնաճյուղի ծանրաբեռնվածությունը՝ հավելվածը Ձեզ կառաջարկի հնարավոր առավել հարմար այլ ժամեր բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար: Հերթագրվելու ժամանակ հավելվածի միջոցով ստեղծվում է առցանց կտրոն, որի միջոցով Ձեզ կտրամադրվի քառանիշ կոդ։ Մասնաճյուղում անհրաժեշտ է մինչեւ Ձեր կողմից ընտրված ժամը մուտքագրել կոդը հերթերի կառավարման համակարգում»,- նշել են բանկում: ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար:«Մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման համակարգը՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով այն հաճախորդների համար: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մենք անում ենք առավելագույնը, որպեսզի խնայենք Ձեր ժամանակը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3005