Անելիք Բանկը քարտապանների համար ամանորյա ակցիա է գործարկել

06.12.2017 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #ակցիա
Անելիք Բանկը, ամանորյա տոներին ընդառաջ, գործարկել է ակցիա Visa Electron եւ Maestro/Cirrus քարտապանների համար:

Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակում դեկտեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ Visa Electron եւ Maestro/Cirrus քարտատեսակները հնարավոր կլինի ձեռք բերել անվճար՝ առանց տարեկան սպասարկման վճարի եւ չնվազող մնացորդի, իսկ բանկի այլ Visa եւ МasterCard քարտերը՝ 50% զեղչով:

Քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել միայն անձնագիր եւ սոցիալական քարտ:

«Բացի նրանից, որ Ամանորին ընդառաջ քարտերը կտրամադրվեն մատչելի սակագներով, քարտապանները հնարավորություն կունենան օգտվել բանկի ներդրած զեղչային ցանցից: Զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ է վճարումը կատարել անկանխիկ՝ բանկի ցանկացած վճարային քարտով»,- նշել է Անելիք Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը։

Բանկում տեղեկացրել են, որ իրենց զեղչային ցանցում ներառված են տարբեր ոլորտների առեւտրի ու սպասարկման կետեր, որոնց ցանկը պարբերաբար համալրվելու է:

«Բոլոր նրանց համար, ովքեր դեռեւս չունեն Անելիք Բանկի վճարային քարտ, տվյալ ակցիան հրաշալի հնարավորություն է՝ ամանորյա գնումներն էլ ավելի շահավետ դարձնելու»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW