Fitch-ը պահպանել է Երեւանի վարկանիշը B+ մակարդակում
04.12.2017 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ArmTravel-ի ֆեյսբուքյան էջից

Միաժամանակ, հաստատվել է Երեւանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշը:
Գործակալության բնորոշմամբ՝ Երեւանի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի B+/կայուն վարկանիշով, մասնավորապես՝ կապված «երկրի տեղական եւ տարածքային կառավարման ինստիտուցիոնալ թույլ հիմքերի հետ»: Բացի այդ, վարկանիշը հաշվի է առնում Երեւանի մայրաքաղաքի կարգավիճակը, բյուջեի գոհացուցիչ կատարումը՝ ամրապնդված պետբյուջեից մշտական հատկացումներով եւ պարտքեր չունենալու հանգամանքով:
Fitch-ն ակնկալում է, որ Երեւանի բյուջետային ցուցանիշները կշարունակեն մնալ գոհացուցիչ նաեւ 2017-2019 թթ.՝ գործառնական մարժայի ցածր՝ մեկնիշանոց ցուցանիշով (2016-ին այն կազմել է 1,6%):
«Քաղաքի գործառնական մարժայի կրճատումը պայմանավորված 2014-2015 թթ. Հայաստանի տնտեսական աճի դանդաղեցմամբ պայմանավորված ցնցումներով: Մենք կանխատեսում ենք մարժայի հավանական կոնսոլիդացիա ցուցանիշի այս մակարդակում: Նաեւ ակնկալում ենք, որ Երեւանը 2017-2019 թթ. կշարունակի վարել հավասարակշռված բյուջե՝ համահունչ իր պատմական ցուցանիշներին (2012-2016 թթ. բյուջեի պակասուրդը կազմել է 0,15%)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության հիմնական սցենարով՝ մայրաքաղաքը կշարունակի առաջվա պես ֆինանսական աջակցություն ստանալ կառավարությունից (2012-2016 թթ. այդ հատկացումները կազմել են քաղաքի գործառնական եկամուտների միջինում 74%-ը):
Երեւանի կապիտալ ծախսերը 2017-ի երրորդ եռամսյակի վերջին կազմել են ընդհանուր ծախսերի 7%-ը: Fitch-ի կանխատեսմամբ՝ Երեւանում կշարունակվի ցածր կապիտալ ծախսերի միտումը (7-9%), որոնք կֆինանսավորվեն ակտիվների վաճառքի եւ պետբյուջեից ստացվող կապիտալ հատկացումների հաշվին:
Գործակալությունը գրում է, որ Երեւանը պահպանել է «պարտք չունեցողի իր կարգավիճակը սկսած 2008-ից, քանի որ պարտատոմսերի եւ երաշխավորությունների թողարկման վերաբերյալ ազգային օրենսդրությունը սահմանափակում է քաղաքի կողմից զգալի փոխառությունների ներգրավման հնարավորությունը»:
«Երեւանը, ամենայն հավանականությամբ, կշահի Հայաստանի տնտեսության վերականգնումից: Հայաստանի համար Fitch-ը 2017-ին ակնկալում է 3,4%, 2018-ին՝ 3,6% տնտեսական աճ: Լինելով երկրի մայրաքաղաքն ու առավել բնակեցված քաղաքը՝ Երեւանը Հայաստանի խոշորագույն շուկան է եւ ունի ծառայությունների առավել զարգացած ոլորտ: Այդուհանդերձ, բնակչության եկամուտների մակարդակը միջազգային չափորոշիչներով բավական համեստ է: Մեր հաշվարկներով՝ Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2016-ի տվյալներով կազմում է $3 490»,- ընդգծել են Fitch-ում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: