«Կամուրջ» ՈՒՎԿ-ն ամանորյա ակցիա է գործարկել

04.12.2017 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #ակցիա
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գործարկել է ամանորյա ակցիա՝ «Մինուս 4 տոկոս» սպառողական կանխիկով վարկի համար:

Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, ակցիայի ընթացքում՝ դեկտեմբերի 1-ից մինչեւ հունվարի 19-ը ներառյալ, հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել «Անհատական սպառողական վարկ կանխիկով» վարկատեսակից՝ 4 տոկոսային կետով պակաս անվանական տոկոսադրույքով:

«Հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքները եւ նախորդ տարվա դրական արձագանքը՝ այս տարի եւս գործարկել ենք «Մինուս 4 տոկոս» ամանորյա ակցիան:

Ակցիայի շրջանակում մեր հաճախորդները 2 ժամվա ընթացքում կարող են ստանալ մինչեւ 1,5 մլն դրամ գումարի չափով եւ 20% անվանական տոկոսադրույքով առանց գրավադրման սպառողական վարկեր՝ ներկայացնելով միայն տեղեկանք աշխատանքի վայրից, անձնագիր եւ սոցիալական քարտ: Ընդ որում, հաճախորդները կարող են ստանալ մինչեւ 1 մլն դրամի չափով վարկ՝ նույնիսկ առանց երաշխավորության եւ լրացուցիչ թղթաբանության»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:
Դիտում՝ 8141
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW