Կոնվերս Բանկը Սունդուկյան թատրոնի գլխավոր աջակիցն է

29.11.2017 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Սունդուկյան #Գոհար Հարությունյան
2018թ. Կոնվերս Բանկն աջակցելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Black box թատրոնի հիմնադրման ու կայացման ձեռնարկին:

Բանկում նշել են, որ «Հայաստանում նմանը չունեցող թատրոնի այս տեսակն իր պարզ, սակայն դինամիկ լուծումների շնորհիվ կարող է օգտագործվել ավելի շատ ներկայացումների համար»:

«Կոնվերս Բանկը մեծ ոգեւորությամբ է միացել Մայր թատրոնի նոր՝ ժամանակակից լուծումներ պահանջող նախաձեռնություններին: Ընդհանրապես, բանկն ուշադրության կենտրոնում է պահում նորարարական նախագծերը թե՛ բիզնես միջավայրում, թե՛ մշակութային ու կրթական ոլորտներում: Մեր համար անչափ կարեւոր է այս  համագործակցությունը եւ Մայր Թատրոնի մի քանի հետաքրքիր ձեռնարկներում  ներգրավվածությունը՝ որպես գլխավոր աջակից»,- ասել է Կոնվերս Բանկի տնօրինության անդամ Գոհար Հարությունյանը:

Կոնվերս Բանկի աջակցությամբ Մայր թատրոնն արդեն հանդիսատեսին է ներկայացրել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»՝ նոր մեկնաբանությամբ:

«Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ում բարձրացված խնդիրներն արդիական են նաեւ մեր օրերում: Այն վաղուց արդեն թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային թատրոնների խաղացանկի անբաժանելի մասն է: Նոր բեմադրությունը կտարբերվի նախորդներից իր լուծումներով եւ նորարարական մոտեցմամբ»,- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան  Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ներկայացումը՝ իր դինամիզմի, նոր լուծումների շնորհիվ հետաքրքիր կլինի նաեւ երիտասարդությանը:

«Ինչպես բիզնեսում, այնպես էլ իր սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններում բանկն ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդներին: Այս բեմադրությունը հատկապես գրավիչ է լինելու երիտասարդների համար եւ յուրատեսակ գործիք է հանդիսանալու  դեպի թատրոն  նրանց ձգելու համար: Երիտասարդներին թատերական արվեստին մոտեցնելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Թատրոնի կողմից մեկ այլ նախաձեռնություն կմեկնարկենք մեր բանկի բաժնետեր Էդուարդո Էռնեկյանի կողմից հիմնադրված Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտների համար»,- հավելել է  Գոհար Հարությունյանը:

«Կոնվերս Բանկը Հայաստանի ամենամշակութային բանկն է՝ մեր կապը ձեւավորվել է ամուր եւ առողջ հենքի վրա, ու այս համագործակցությունից շահողը լինելու է միայն հանրությունը»,- ամփոփել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Դիտում՝ 13136
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW