Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ նոր դիզայնով Woman’s քարտը հետաքրքրություն է առաջացրել Lady Expo թեմատիկ ցուցահանդեսում:«Կոնվերս Բանկի՝ նոր դիզայնով Woman’s քարտը մեծ հետաքրքրություն է առաջացրել Lady Expo թեմատիկ ցուցահանդեսի հաճախորդների շրջանում, ինչի վկայությունն էր ցուցահանդեսի օրերին բանկի տաղավարում ակտիվությունը եւ Woman’s պլաստիկ քարտի տրամադրման նպատակով ստացված հայտերի մեծ քանակը: Քարտերը հայտատուները կստանան առաջիկա օրերին»,- նշել են բանկում: Բանկը Lady Expo ցուցահանդեսի այցելուներին, նոր դիզայնով Woman’s քարտից բացի, ներկայացրել էր մի քանի առաջարկ:«Մասնավորապես, այդ օրերին Woman’s քարտապաններին ընձեռվել էր մինչեւ 500 հազար դրամի վարկային սահմանաչափի, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման «Մոբիլ» վարկի հնարավորություն եւ այլն:Առաջիկայում եւս Woman’s քարտապանները կկարողանան օգտվել Woman’s քարտապան կանանց համար գործարկվող զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներով»,- եզրափակել են բանկում: Tweet Դիտում՝ 12440