Ամերիաբանկի թիմը հաղթել է բանկերի միջեւ անցկացվող՝ ակտիվների եւ պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային 8-րդ մրցույթում (virtual Banking):Եզրափակիչ փուլն անցկացվել է նոյեմբերի 23-ին Հաագայում: «Մրցույթը վերաբերում էր բանկերում ակտիվների եւ պարտավորությունների, ինչպես նաեւ ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին եւ նպատակ ուներ նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային եւ նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Մրցույթը կազմակերպվել էր FMO-ի՝ Նիդեռլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի՝ KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի, PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության եւ SimArch Group-ի կողմից:Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել FMO-ի գլխամասային գրասենյակում: Ամերիաբանկում տեղեկացրել են, որ երկրորդ մրցանակին արժանացել է Supervielle (Արգենտինա) ընկերության թիմը, երրորդ մրցանակին՝ Ficohsa (Հոնդուրաս) թիմը, իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Bancop SA (Պարագվայ) թիմը:Ի սկզբանե մրցույթին մասնակցել է 30 բանկ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից: Tweet Դիտում՝ 6372