ԿԲ-ն հրապարակել է գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության հերթական ինդեքսները

21.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է 2007 թ. երկրորդ եռամսյակի գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին են ԿԲ մամլո ծառայությունում, II եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 56.6, տնտեսական ակտիվության ինդեքսը` 69.4, իսկ սպառողների վստահության ինդեքսը` 52.7:

Ինդեքսները հաշվարկվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների 824 կազմակերպություններում, ինչպես նաեւ Երեւանի եւ հանրապետության մարզերի 2621 տնային տնտեսություններում անցկացված հարցումների օգնությամբ:

Եթե ինդեքսն անցնում է 50 ցուցանիշը, դա նշանակում է բարձր ակտիվություն, 50-ից ցածր արժեքը` ցածր ակտիվություն, 50-ը նշանակում է անփոփոխ իրավիճակ:

Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշին, ստացվում են վերջնական ինդեքսները, որոնք 2007 թ. II եռամսյակում I եռամսյակի համեմատությամբ կազմել են. գործարար միջավայրի ինդեքս` 98%, տնտեսական ակտիվության ինդեքս` 97.5%, սպառողների վստահության ինդեքս` 97.6%:

2007 թվականի I եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը կազմել էր 57.8, տնտեսական ակտիվության ինդեքսը` 71.2, սպառողների վստահության ինդեքսը` 54:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7125
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW