Պետական պարտքի կառավարումն ավելի ճկուն կդառնա
23.11.2017 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://stluciatimes.com/

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ ներկայում հարկաբյուջետային քաղաքականության իրավակարգավորումները բավական կոշտ են, եւ նոր փոփոխություններն ուղղված են դրանց ճկունության բարձրացմանը:
Նախարարը նշել է, որ «գործող օրենսդրությամբ՝ պետական պարտքը ՀՆԱ-ի 50%-ն անցնելու դեպքում հաջորդ տարի բյուջեի պակասուրդը պետք է ծրագրվի նախորդ երեք տարիների ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3%-ից ոչ ավելին, իսկ ՀՆԱ-ի 60%-ը գերազանցելու դեպքում պետական պարտքը դառնում է առոչինչ»:
«Սա խիստ կոշտ մոտեցում է: Մենք առաջարկում ենք նշել երեք շեմ՝ 40%, 50% եւ 60%: Եթե պարտքը ՀՆԱ-ի 40%-ից ավելին է, պետք է աշխատի այն նորմը, որ կապիտալ ծախսերը պետք է ավելին լինեն, քան պակասուրդը, եթե 50%-ից ավելին է, պայմանները պետք է ավելի կոշտացնել. գործում է առաջին նորմը, նաեւ կանոն է դրվում ընթացիկ ծախսերի աճի վրա: ՀՆԱ-ի 60%-ը գերազանցելու դեպքում կանոններն էլ ավելի են խստացվում եւ ընթացիկ ծախսերը կապվում են նաեւ ներքին եկամուտների հետ»,- ընդգծել է Վարդան Արամյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: