Երեւան, 21 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10.2%,: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվար-մայիս ամսիներին կազմել է 684339.8 մլն դրամ: 2007թ. հունվար-մայիս ամիսներ˕֠արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 265697.6 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվելով 1.2%-ով: Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվար-մայիս ամսիներին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 18.0%-ով` կազմելով 71016 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 16.6%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 52221 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 88659 դրամ (աճը` 18%): ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6341