Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինը ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր՝ ArCa SecurePay համակարգը։ Բանկում նշել են, որ այսուհետ ArCa SecurePay ակտիվացրած կայքերում «ԱրՔա» տեսակի քարտերով ինտերնետային գործարքները կիրականացվեն անվտանգության լրացուցիչ հավաստագրման միջոցով: Ծառայությունն այս պահին հասանելի է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից թողարկված բոլոր տեսակի «ԱրՔա» քարտերի համար՝ բացառությամբ «Արքա-Միր» քարտերի, որոնց համար ծառայությունը կակտիվացվի մեկ ամսվա ընթացքում:«Ինտերնետային վճարումներ իրականացնելիս գործարքների հաստատումները կատարվելու են մեկանգամյա գաղտնաբառերի մուտքագրմամբ, որոնք գործարքի իրականացման ժամանակ գեներացվելու եւ SMS հաղորդագրության միջոցով ուղարկվելու են քարտապանի՝ բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրությունում: Ավարտվել են նաեւ գործընկեր ինտերնետային առեւտրի կետերում ArCa SecurePay համակարգով «ԱրՔա» քարտերի սպասարկման համար անհրաժեշտ աշխատանքները։ ArCa SecurePay ծառայության վերաբերյալ հարցերի դեպքում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի քարտապանները կարող են զանգահարել շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ 010 318899 հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 1942