«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն եւ Ռուսաստանի զարգացման բանկը՝ «Վնեշէկոնոմբանկ»-ը, կհամագործակցեն արդյունաբերության, տրանսպորտի, նորարարությունների, ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտներում:Համապատասխան հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 15-ին՝ «Վնեշէկոնոմբանկ»-ի նախագահի առաջին տեղակալ, վարչության անդամ Նիկոլայ Ցեխոմսկիի եւ «ՓՄՁ ներդրումներ»-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի միջեւ:Ինչպես հայտնել են «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ում, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների համագործակցության հիմնական ոլորտներում ներդրումների ընդլայնման աջակցության եւ ֆինանսավորման վերաբերյալ: 12.10.2017 | 17:41 «Վնեշէկոնոմբանկն» ընդլայնում է Հայաստանի հետ համագործակցությունը Բացի այդ, կողմերը կքննարկեն եւ կուսումնասիրեն «ՓՄՁ ներդրումներ»-ի համար «Վնեշէկոնոմբանկ»-ի կողմից վարկային գծի բացման հնարավորությունը՝ ինչպես ռուսական արտադրության ապրանքների արտահանման ծրագրերի, այնպես էլ Հայաստանի տարածքում ռուսական կապիտալի մասնակցությամբ դեպի երրորդ երկրներ արտահանման ուղղվածություն ունեցող համատեղ արտադրությունների ֆինանսավորման համար: «Վնեշէկոնոմբանկ»-ը՝ որպես ազգային զարգացման ֆինանսական կառույց, կկիսվի փորձով եւ խորհրդատվության տեսքով օժանդակություն կցուցաբերի «ՓՄՁ ներդրումներ»-ին:«Ռուսաստանը եւ Հայաստանը փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ ունեն, եւ ստորագրված հուշագիրը երկու երկրների զարգացման ինստիտուտների համար համագործակցության նոր հնարավորություններ կբացի, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին, ներդրումների ավելացմանն ու արտադրական կոոպերացիային տնտեսության ռազմավարական ճյուղերում: Սա կարեւոր քայլ է ինչպես մեր երկկողմ համագործակցության համար, այնպես էլ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում»,- նշել է Նիկոլայ Ցեխոմսկին:«Մեզ հետաքրքիր է «Վնեշէկոնոմբանկ»-ի փորձը, ռազմավարությունը, բիզնես մոդելը՝ որպես զարգացման ազգային ֆինանսական կառույց: «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն շուտով անդամակցելու է ԵԱՏՄ զարգացման բանկերի խորհրդին, եւ մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես «Վնեշէկոնոմբանկ»-ի, այնպես էլ խորհրդի մյուս անդամների հետ համատեղ ծրագրերի ընտրության, ուսումնասիրության եւ իրականացման հարցերում»,- ասել է Արթուր Բադալյանը: Tweet Դիտում՝ 3179