2017թ. դեկտեմբերի 1-ից Evocabank-ում կմեկնարկի EvocaLAB մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, որը կշարունակվի մինչեւ 2018թ. փետրվարի 28-ը: Ինչպես Banks.am-ին հայտնել է Evocabank-ի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի պաշտոնակատար Արմինե Աղաբաբյանը, ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել նորավարտ ուսանողներին եւ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներին՝ ծանոթանալու բանկային համակարգին, ձեռք բերելու գործնական գիտելիքներ, հմտություններ, փորձ, այդ թվում՝ Evocabank-ում աշխատելու հնարավորություն:EvocaLAB ծրագրին կարող են դիմել բուհերի մաթեմատիկական կամ տնտեսագիտական ուղղվածությամբ ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող 2017թ. շրջանավարտները, ինչպես նաեւ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները:Ընտրության առաջին փուլում դիմորդներից կընտրվեն ամենաբարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները, իսկ հաջորդ փուլում դիմորդները բանկում կանցնեն մաթեմատիկական, տրամաբանական եւ տնտեսագիտության բնագավառներում գիտելիքները ստուգող թեստավորում: Արդյունքում կընտրվի 15-20 դիմորդ, որոնք էլ կմասնակցեն EvocaLAB ծրագրին:Ծրագրի ընթացքում ցուցաբերած ակտիվության եւ ավարտական թեստավորման արդյունքներով բարձր միավորներ ստացած մասնակիցները հնարավորության դեպքում աշխատանքի կանցնեն բանկում: Թափուր աշխատատեղեր լինելու դեպքում առաջին հերթին բանկը դիտարկում է հենց ծրագրի շրջանավարտներին: Բոլոր մասնակիցները կստանան ծրագրի ավարտական վկայականներ: Նախկինում իրականացված ծրագրերի շրջանավարտներից 20-ն արդեն իսկ աշխատում են Evocabank-ում:Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ 2017թ. նոյեմբերի 30-ը: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ այլ մանրամասները ներկայացված են այստեղ: Tweet Դիտում՝ 13418