ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվել է ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը:Նախարարությունում նշել են, որ քննարկման է ներկայացված եղել 20 հայտ: Դիտարկվել է ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր հայտերի քննարկման արդյունքում տրվել է դրական եզրակացություն:Հարկային արտոնություններով նախատեսվում է այդ ընկերություններին ազատել շահութահարկից եւ օգտվել եկամտահարկի 10% դրույքաչափից: Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչեւ 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները:Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017թ. դեկտեմբերի 1-ն է:Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է 2015-ից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը՝ 2017թ. առաջին ութ ամսվա ընթացքում: Tweet Դիտում՝ 4664