Երեւանում քննարկվել են գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարները

10.11.2017 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Արամ Մնացականով #Դավիթ Երեմյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ասել է, որ Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի:

Այս մասին Սուրեն Կարայանն ասել է Ռուսաստանից ժամանած ռեստորատոր, շեֆ-խոհարար, հեռուստահաղորդավար Արամ Մնացականովի եւ հայաստանյան «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:
 

ՀՀ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները հյուրերի հետ քննարկել են Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացման հիմնախնդիրները, այս բիզնեսի հնարավոր ազդեցությունը ներգնա զբոսաշրջության աճի վրա, ինչպես նաեւ Երեւանը՝ որպես գաստրոտուրիզմի կենտրոն, զարգացնելու հնարավորությունները։
 
Կողմերը պայմանավորվել են համատեղել ուժերը հաջորդ տարի զբոսաշրջային այս ուղղությամբ նոր միջոցառումներ կազմակերպելու գործում՝ ձեռնարկելով նաեւ համապաստասխան մարքեթինգային արշավներ:  
Դիտում՝ 5282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW