Լիբանանյան ընկերությունը մտադիր է ՀՀ-ում կենցաղային տեխնիկա արտադրել

10.11.2017 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #AC Holding
Լիբանանյան AC Holding ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրությամբ։

Այս մտադրության մասին ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենն ասել է այսօր Երեւանում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ:

«Շատ ուրախ եմ, որ Բեյրութում մեր վերջին հանդիպումից հետո այսօր Ձեզ արդեն Երեւանում եմ տեսնում։ Լիահույս եմ, որ կշարունակենք մեր գործնական քայլերը այս ներդրումային ծրագրի իրականացման ուղղությամբ»,- ասել է Սուրեն Կարայանը:  

Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ծրագրի իրականացմանը:

Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ավարտին են մոտեցել տարածքի ձեռքբերման աշխատանքները։ Ավարտական փուլում են նաեւ կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրությունները՝ ներդրումային ծրագրի իրականացման հաջորդ քայլերին անցնելու համար։


 
Դիտում՝ 3005

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW