Գործարարների՝ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու ընթացակարգը կպարզեցվի

02.11.2017 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է գործարարների համար պարզեցնել որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը։

«Ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներից, օրինակ՝ հանրային տարածքների վարձակալություն, ջրային ռեսուրսների օգտագործում եւ այլն, օգտվելու թույլատվություններ, համաձայնություններ, քվոտաներ եւ այլ փաստաթղթեր։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական եւ հստակ պայմաններ, ինչպես նաեւ դրանք տրամադրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայեցողական որոշումների հիման վրա»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման վարչարարությունը բացասաբար է ազդում գործարար միջավայրի վրա։

«Անհրաժեշտ է մշակել այդ գործընթացները պարզեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու եւ գործարարների համար հասանելիության հավասար պայմանների ապահովման նոր մեխանիզմ»,- նշել է Կարեն Կարապետյանը։

Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է երկամսյա ժամկետում՝ համագործակցելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, գույքագրել բոլոր այն դեպքերը, որոնց հիման վրա տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու փաստաթղթեր, եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց՝ մրցութային, կանխատեսելի եւ հստակ կարգով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր։ 
Դիտում՝ 2574
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW