Ինեկոբանկը նոր բիզնես մասնաճյուղ է բացել Կոմիտասի պողոտայում
01.11.2017 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ





Բանկում նշել են, որ նորաբաց մասնաճյուղն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին կառաջարկի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ բիզնես վարկեր, առեւտրի ֆինանսավորման եւ բիզնես գործիքներ, հաշիվների սպասարկում եւ այլ ծառայություններ:
Բիզնեսի եւ անհատների համար սեգմենտավորված մասնաճյուղերի բացումը Ինեկոբանկի ռազմավարական ուղղություններից է, որով բանկն ապահովում է իր առջեւ դրված առաջնային նպատակներից մեկը՝ հաճախորդների հարմարավետ սպասարկումը:
Մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բանկի ղեկավար անձնակազմը, հաճախորդներ, հյուրեր:
«Մասնաճյուղերի սեգմենտավորումը, ըստ հաճախորդի տեսակի, բանկի բարեփոխումների ծրագրի մի մասն է կազմում, որի նպատակն է ունենալ հաճախորդի հենց այդ սեգմենտին հարմարեցված մասնաճյուղ, ինչն էլ իր հերթին կապահովի սպասարկման բարձր մակարդակ: Ճիշտ է, այսօր Ինեկոբանկը տրամադրում է հաշիվների հեռահար կառավարման հարուստ գործիքակազմ, բայց զուգահեռ կարեւորում է նաեւ մասնաճյուղերում հաճախորդների հարմարավետ սպասարկումը` դրանով իսկ բավարարելով տարբեր պահանջմուքներ ունեցող հաճախորդների կարիքները»,- ասել է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը:
Նա հիշեցրել է, որ ներկայում բանկն Արաբկիր համայնքում ունի 3 մասնաճյուղ՝
- Նորաբաց «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը,
- Կոմիտաս 39 հասցեում գործող «Կոմիտաս» մասնաճյուղը, որը վերաբացվել է որպես մանրածախ մասնաճյուղ, եւ
- «Արաբկիր» մանրածախ մասնաճյուղը, որը գտնվում է Կոմիտաս 38 հասցեում եւ արդեն 5 տարի է մատուցում է բանկային ծառայություններ իր բոլոր հաճախորդներին:
«Մասնաճյուղերի աշխարհագրական դիրքերn ընտրվել են երկար ուսումնասիրություններից հետո, դրանք գտնվում են Արաբկիր համայնքի բանուկ հատվածներում, ինչը թույլ է տալիս հաճախորդներին կատարել իրենց բանկային գործարքներն առանց առօրյա գործերից կտրվելու»,- հավելել է Արտյոմ Չիչյանը:
«Կոմիտաս 2» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:05-17:00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-15:00-ը:
«Արդեն 21 տարի է՝ Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ եւ սպասարկում է ավելի քան 400 000 հաճախորդ բանկի 23 մասնաճյուղերում»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: