Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 35%-ով

01.11.2017 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ դեսպանատուն #Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան #Ռաֆիկ Մանսուր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, այսօր Երեւանում գյուղատնտեսությանը նվիրված գործարար համաժողով է անցկացրել:

Ինչպես հայտնել են դեսպանատանը, նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան «Վալմոնտ» եւ «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն ու կապերի ձեւավորումն էր:

Համաժողովը միտված էր ԱՄՆ եւ Հայաստանի կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան եւ հայկական կառույցների միջեւ կապեր հաստատելու միջոցով:

«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկն է, այն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի 19,6%-ը եւ հայաստանյան աշխատուժի 36,2% զբաղվածությունը: Միացյալ Նահանգները ջանում է բարելավել մեր երկու երկրների կոմերցիոն հնարավորությունները եւ խորացնել առեւտրա-ներդրումային հարաբերությունները: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարվա առաջին 8 ամիսներին ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը, ըստ ԱՄՆ վիճակագրական ծառայության տվյալների, աճել է 35%-ով»,- նշել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Դեսպանատանը նշել են, որ միջոցառումն ամերիկյան ընկերություններին հնարավորություն է տվել առավել հստակ պատկերացում կազմել Հայաստանի կառավարության ու գործարար դաշտի նպատակների ու առաջնահերթ խնդիրների մասին, իսկ հայկական ընկերություններին՝ ծանոթանալ բերքատվության մեծացման ու հավելյալ արժեք ձեւավորելու նորագույն մոտեցումներին:

Համաժողովից հետո տեղի են ունեցել հանդիպումներ ամերիկյան եւ հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջեւ:
Դիտում՝ 9183
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai