ԿԲ նախագահի գնահատմամբ, 2006 թվականը հաջող էր “Հայէկոնոմբանկի” համար

15.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 15 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր հանդես գալով “Հայէկոնոմբանկի” բաժնետերերի տարեկան ժողովում, Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ բոլոր հիմնական ցուցանիշներով բանկին հաջողվել է ապահովել միջինում 26-27% աճ:

ԿԲ ղեկավարի խոսքերով, “Հայէկոնոմբանկի” աճի ցուցանիշները կայուն բնույթ են կրում, ինչի մասին վկայում են 2007 թ. առաջին 6 ամիսների բանկի գործունեության ցուցանիշները:

2006 թ. “Հայէկոնոմբակի” նշանակալից իրադարձությունների թվում Տիգրան Սարգսյանը նշել է Moody’s-ի վարկանիշի ստացումն ու հետագայում դրա բարձրացումը:

ԿԲ նախագահը նաեւ հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) հետ “Հայէկոնոմբակի” կնքած համաձայնագրերի կարեւորության մասին:

Տիգրան Սարգսյանի խոսքերով, “Հայէկոնոմբանկի” հաջողությունները հիմնականում պայմանավորված են պրոֆեսիոնալ մենեջմենթով, որը աճող մրցակցության պայմաններում հանդիսանում է բանկերի հաջող գործունեության գլխավոր գրավականներից մեկը:

ԿԲ նախագահը նշել է, որ մոտակա տարիներին մրցակցությունը Հայաստանի բանկային ոլորտում էապես կաճի` միայն այս տարի 5 արտասահմանյան բանկերից հայտեր են ստացվել Հայաստանում գործունեություն ծավալելու վերաբերյալ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6939
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW