Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) աջակցությամբ՝ Երեւանում անցկացվում է քայլարշավային երթուղիների քարտեզագրման եւ առաջխաղացման վերաբերյալ քառօրյա աշխատաժողով:Աշխատաժողովն անցկացվում է «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում, որի գործընկերներն են ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն եւ «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն:Միջոցառման ընթացքում GIZ-ի միջազգային փորձագետները, ինչպես նաեւ մի շարք հայ զբոսավարներ եւ ոլորտի ներկայացուցիչներ քայլարշավային երթուղիների մշակման եւ կառավարման, քարտեզագրման վերաբերյալ ընդհանուր եւ խմբակային սեսիաներ կվարեն, կներկայացվեն էկոտուրիզմի ոլորտում լավագույն փորձեր եւ հաջողության պատմություններ, շուկայում տեղ գտնելու եւ պրոդուկտի առաջարկ կազմելու հմտությունների գործնական քայլեր:«GIZ-ը, այլ առաջնահերթ ուղղությունների շարքում, աջակցում է կայուն զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում: Այս առումով մեր հիմնական նպատակներից է քայլարշավային երթուղիների մշակումն ու դրանց առաջխաղացումը Հայաստանում: Հուսով ենք՝ այս աշխատաժողովը կօգնի մեզ բոլորիս եւս մեկ քայլ անել՝ հասնելու այդ նպատակին»,- նշել է ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն:«Այսօր ՀՀ կառավարությունը տուրիզմի զարգացումը դիտարկում է որպես զարգացման գերակա եւ առաջնահերթ ուղղություն: Որպես հարուստ պատմամշակութային եւ բնակլիմայական պայմաններ ունեցող երկիր՝ Հայաստանն այսօր կարող է դուրս գալ միջազգային շուկա տուր պրոդուկտներով: Քայլարշավային զբոսաշրջությունը արագ թափ է հավաքում մեր երկրում եւ դինամիկ զարգանում է, քանի որ երկիրն ունի դրա համար բոլոր նախադրյալները: Այդ պատճառով հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել, մասնավորապես, քայլարշավային զբոսաշրջությանը, որը հնարավորություն կտա երկիրն առաջ տանել եւ նվազեցնել գործազրկության մակարդակը»,- ասել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը:«Կայուն զբոսաշրջության զարգացումը շատ կարեւոր է երկրի կայուն զարգացման համար: Ոչ գրագետ ռեսուրսների շահագործումը տուր պրոդուկտների մատուցման ժամանակ կարող է վատացնել կայուն զարգացման բնականոն ընթացքը՝ հանգեցնելով բնապահպանական խնդիրների»,- ընդգծել է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Tweet Դիտում՝ 10638