Բեյրութը միավորել է հայ եւ լիբանանցի 200 գործարարի

30.10.2017 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #KPMG
Բեյրութում կայացել է հայ-լիբանանյան գործարար համաժողովը, որին երկու երկրից մասնակցել է շուրջ 200 գործարար:

«Կցանկանայի եւս մեկ անգամ շեշտադրել ու վստահեցնել, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն եւ արտոնությունների լայն գործիքակազմից առաջարկելով կոնկրետ ներդրողի համար առավել արդյունավետ համախումբը»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նախարարը տեսակետ է հայտնել, որ Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայրը կարող է լավագույնս նպաստել երկու երկրների գործարար համայնքի ներուժի դրսեւորմանը, որը «կարտահայտվի եւ՛ համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ եւ՛ միմյանց արտադրանքի առաջմղմամբ Հայաստանի, Լիբանանի եւ միջազգային այլ խոշոր շուկաներում»:

Զեկույցով հանդես է եկել նաեւ KPMG ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ KPMG-ի ուղեցույցը։

Լիբանանցի ներդրողներին հատկապես հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները, ոսկեգործության եւ զբոսաշրջության ոլորտները։

Կայացել են նաեւ գործարարների միջեւ B2B հանդիպումներ։

Համաժողովի ընթացքում հուշագիր է ստորագրվել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման եւ գործարար շրջանակների աշխատանքների դյուրացման նպատակով։
Դիտում՝ 2654

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW