Անելիք Բանկն ամփոփել է «Ամառային» ակցիայի արդյունքները

27.10.2017 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #ակցիա
Անելիք Բանկն այսօր ամփոփել է «Ամառային» ակցիայի արդյունքները եւ պարգեւատրել ակցիայի հաղթողներին:

Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի արդյունքում ձեռք բերված քարտերով առավել մեծ ծավալի գործարքներ կատարած 5 հաճախորդներ պարգեւատրվել են ոսկու ձուլակտորներով: 1-ին տեղ զբաղեցրած հաճախորդին տրամադրվել է 10-գրամանոց, 2-րդ տեղը զբաղեցրածին՝ 5-գրամանոց ձուլակտոր, իսկ 3-5-րդ տեղերը զբաղեցրածներին՝ 1-գրամանոց երկուական ոսկու ձուլակտոր։

«Սա հերթական հաճելի անակնկալն է, որն Անելիք Բանկը մատուցեց իր հաճախորդներին։ Մեր հաճախորդները, մատչելի սակագներով միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտեր ձեռք բերելուց բացի, հնարավորություն ունեցան օգտվել զեղչերից անկանխիկ գնումներ կատարելիս, իսկ ակցիայի արդյունքում 5 հաջողակներ ստացան նաեւ ոսկու ձուլակտորներ»,- նշել է Անելիք Բանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը:

Բանկում հիշեցրել են, որ ակցիան անցկացվել էր հունիսի 21-ից հոկտեմբերի 15-ը ներառյալ, բանկի Maestro/Cirrus, MasterCard Standart, MasterCard Gold, Visa Gold Hotel Express միջազգային պլաստիկ քարտեր ձեռք բերած հաճախորդների շրջանում:
Դիտում՝ 3079
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW