Ինեկոբանկը 2017թ․3-րդ եռամսյակն ամփոփել է 5,5 մլրդ դրամ շահույթով՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցելով 63,7% աճ: Բանկում տեղեկացրել են, որ ROE-ի ցուցանիշը կազմել է 16,1%։ «Բանկը շարունակում է ապահովել գերազանց արդյունքներ՝ հաջողությամբ պահպանելով առաջատարի իր դիրքը շուկայում ե՛ւ զուտ շահույթով, ե՛ւ ROE-ի ցուցանիշով»,- ասված է հաղորդագրությունում:Ակտիվների ծավալը հասել է 245 մլրդ դրամի՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 3,6% աճ, իսկ համախառն վարկային պորտֆելը գրանցել է 4,1% աճ՝ կազմելով 173 մլրդ դրամ։ Մասնավորապես՝- Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 6,3%-ով՝ կազմելով 63 մլրդ դրամ, - Կորպորատիվ վարկերի պորտֆելն աճել է 2,8%-ով՝ կազմելով 110 մլրդ դրամ։ Իրացվելիության ցուցանիշը (իրացվելի ակտիվների եւ ընդհանուր ակտիվների հարաբերակցություն) սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 27%՝ նվազելով տարեսկզբի 27,2%-ից։Պարտավորությունների ծավալը կազմել է 197 մլրդ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 2,1% աճ։ Բանկի պարտավորությունները դիվերսիֆիկացված են՝- 60,5%-ը կազմում են հաճախորդներից ներգրավված միջոցները,- 27,6%-ը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավումներն են։Հաճախորդներից ներգրավումների ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ 119 մլրդ դրամ է, որից՝ - 78%-ը անհատների խնայողություններն են, - 22%-ը՝ կորպորատիվ եւ ինստիտուցիոնալ սեգմենտների հաճախորդներինը։ «Ակտիվների որակը բարելավվում է՝ հասնելով 2014 – 2015 թթ. մակարդակին:NPL ցուցանիշը (չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում) 2017թ. 3-րդ եռամսյակի վերջում 5,6% է կազմել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած բարելավվելով 1,2 տոկոսային կետով։ NPL-ի ծածկման գործակիցը կազմել է 59,7%։Սեփական կապիտալը 2017թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 48 մլրդ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ աճելով 10,3%-ով:ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվներով սահմանված կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 15,1%։ Բոլոր հայաստանյան բանկերից պահանջվում է պահպանել սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն 30 մլրդ դրամ մակարդակը եւ կապիտալի համարժեքության նվազագույն 12% ցուցանիշը։ Առ 2017թ. սեպտեմբերի 30-ը Ինեկոբանկը համապատասխանում է բոլոր սահմանված նորմատիվային ցուցանիշներին»,- նշել են բանկում։Զուտ տոկոսային եկամուտը 2017թ. 3-րդ եռամսյակի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 15%-ով՝ կազմելով 11,5 մլրդ դրամ։ Ընդհանուր գործառնական եկամտի ծավալը հասել է 14,4 մլրդ դրամի՝ աճելով 13%-ով։ «Ծախսերի կրճատմանն ուղղված մեր ջանքերը հանգեցրել են ծախս/եկամուտ (Cost/Income) ցուցանիշի 10,6 տոկոսային կետով բարելավման. տարեսկզբի 39,8%-ից 2017թ. 3-րդ եռամսյակի վերջում այն իջել է մինչեւ 29,2%։ Ընդհանուր գործառնական ծախսերը կազմել են 4,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազելով 11,2%-ով։Արժեզրկումից կորուստները բարելավվել են 13,8%-ով՝ 2017թ. 3-րդ եռամսյակի դրությամբ կազմելով 3,2 մլրդ դրամ։ Վարկային ռիսկի ցուցանիշը կազմել է 2,5%՝ 2016թ. 3-րդ եռամսյակի համեմատ բարելավվելով 0,6 տոկոսային կետով»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 13313