Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն եւ «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդը նախօրեին ստորագրել են մտադրությունների հուշագիր:Հուշագիրը ստորագրվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում:Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, կողմերը պայմանավորվել են համատեղ փնտրել եւ իրականացնել գրավիչ ներդրումային նախագծեր ՀՀ էներգետիկայի ոլորտում, ինչպես նաեւ տարածաշրջանում ձեւավորել երկկողմ ներդրումային համագործակցության մեխանիզմներ: 21.03.2017 | 09:30 Արթուր Բադալյան. Հայ-ռուսական ֆոնդը կմշակի երկկողմ գրավիչ ծրագրեր «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդն աշխարհի առաջատար ֆոնդերի հետ համաֆինանսավորման աշխատանքային մեխանիզմներ ստեղծելու, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում համալիր ծրագրեր իրականացնելու հարուստ փորձ ունի: Այս ամենը մեզ թույլ են տալիս Հայաստանում արդյունավետ իրականացնել գրավիչ ներդրումային ծրագրեր՝ ներգրավելով ինչպես ռուսական ընկերությունների, այնպես էլ օտարերկրյա գործընկերների»,- նշել է Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը:«Փոխգործակցության այս հուշագիրը տրամաբանական շարունակությունն է մարտի 15-ին Մոսկվայում Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի եւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի միջեւ ստորագրված մտադրությունների հուշագրի, որի շրջանակում համատեղ դիտարկվել են մի շարք ներդրումային ծրագրեր: Այս եռակողմ հուշագիրը միտված է ՀՀ տնտեսության համար գերակա համարվող էներգետիկայի ոլորտում մասնավոր ներդրողների հետ համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելուն, որն ինտեգրացիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով կխորացնի համագործակցությունը»,- ասել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:«Ֆոնդի ռազմավարությունն է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության հեռանկարային եւ կայուն ոլորտներում՝ տարբերակված մոտեցում կիրառելով երկարաժամկետ ծրագրերի համաֆինանսավորման հնարավոր աղբյուրների հանդեպ եւ ներգրավելով գործընկերներ տարբեր երկրներից: Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ հուշագիրն առավելագույնս համապատասխանում է այդ նպատակին»,- ընդգծել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի կառավարիչ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Պարույր Ամիրջանյանը: Tweet Դիտում՝ 5803