Մինչեւ տարեվերջ նախատեսվում է “ՎՏԲ-Հայաստան Բանկը” դուրս բերել առաջին տեղը Հայաստանում կապիտալի ծավալի ցուցանիշով

14.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 14 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսաստանյան “ՎՏԲ-Բանկի” նախագահ Անդրեյ Կոստինն այսօր Երեւանում հայտարարել է, որ մշակվում է “ՎՏԲ-Հայաստան Բանկի” հետագա զարգացման ծրագիրը, որը ներառում է նրա կապիտալիզացիայի ավելացումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Անդրեյ Կոստինն ասել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է “ՎՏԲ-Հայաստանի Բանկն” առաջին տեղը դուրս բերել կապիտալի ծավալի ցուցանիշով, իրականացնել 4 մլն դոլարի լրացուցիչ ներդրումներ` մասնաճյուղային ցանցի զարգացման համար:

Անդրեյ Կոստինը նշել է “ՎՏԲ-Հայաստանի բանկի” մասնաճյուղային ցանցի աշխատանքի որակի եւ մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, ասելով, որ այն պետք է աշխատի “միասնական կորպորատիվ ոճով”:

Նա նշել է, որ կատարելագործվելու են նաեւ “ՎՏԲ-Հայաստան բանկի” բանկային ծառայությունները: Անդրեյ Կոստինը, մասնավորապես, ընդգծել է հիփոթեքային վարկերի տրամադրման ժամկետները ճշգրտելու անհրաժեշտությունը, “որոնք ներկայումս չափազանց կարճ են”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7035
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW