Երեւան, 13 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայկական “Ավիաինֆոտել” IT-ընկերությունն ու Հայաստանի Պետական ճարտարագիտական Համալսարանն (ՀՊՃՀ) այսօր Երեւանում ներկայացրել են կադրերի ուսուցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների թեստավորման համատեղ լաբորատորիան: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համատեղ լաբորատորիան ստեղծված է ՀՊՃՀ-ի համակարգաչային համակարգերի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտի հիման վրա: “Ավիաինֆոտելի” գլխավոր կոնստրուկտոր Սամվել Մուրադյանն այսօր ասել է, որ լաբորատորիայի հիմնական նպատակը բարձրորակ կադրերի պատրաստումն է բոլոր այն շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների համար, որտեղ ներդրվում են նոր համակարգեր: Մուրադյանի խոսքերով, լաբորատորիայի ստեղծման համար “Ավիաինֆոտելի” կողմից իրականաUޕUΠզգալի ծախսերն արդարացված են, քանի որ կոչված լուծել լիարժեք արտադրական գործընթացի կազմակերպման հարցերը: Սամվել Մուրադյանը վստահություն է հայտնել, որ լաբորատորիան կաջակցի կադրերի ուսուցմանն այնպիսի գերատեսչությունների եւ կազմակերպությունների համար, ինչպիսիք են Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական կադաստրը, “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը եւ այլն: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անդրազգային հանցավորության հարցերով ծրագրի ղեկավար Ուիլյամ Դուգլասը բարձր գնահատական է տվել “Ավիաինֆոտելի” մշակումներին, որոնք ուղղված են Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու աջակցում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Լաբորատորիան սարքավոված է նորագույն տեխնոլոգիական միջոցներով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7804