Ռուսական «Կոմերսանտ» թերթն այսօր գրում է, որ Հայաստանը փորձում է 8 ամսով հետաձգում ստանալ ծխախոտին վերաբերող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի իրականացման հարցում, ըստ որի` ծխախոտի տուփերի վրա պետք է պատկերված լինեն մեծ չափի վախեցնող նկարներ: Թերթի խմբագրության տրամադրության տակ է հայտնվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) որոշման նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանին տարկետում տրամադրել մինչեւ 2018թ. հուլիսի 15-ը (տեխկանոնակարգն ուժի մեջ է մտնում ս.թ. նոյեմբերի 15-ից):Նոր պահանջների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների արտադրողները պետք է տուփի դիմային մասում զետեղեն նախազգուշացնող գրառումներ՝ տուփի մակերեսի 50%-ը զբաղեցնող վախեցնող նկարներով:ԵՏՀ մամուլի ծառայությունը հաստատել է հայկական կողմից առաջարկի ստացումը, որն այժմ «քննարկման փուլում է»:Փաստաթղթում ժամկետների հետաձգման անհրաժեշտությունը հիմնավորվում է տեղական արտադրողների՝ ներքին շուկայի համար նախատեսված մեծ քանակությամբ արտադրանքի առկայությամբ: «Եթե նշված արտադրանքը չսպառվի մինչեւ 2017թ. նոյեմբերի 15-ը, ապա դա կարող է հանգեցնել ֆինանսական եւ տնտեսական լուրջ կորուստների»,- ասված է նամակում:«Կոմերսանտ»-ը գրում է, որ դիմումի պատճառ է դարձել նաեւ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կոմերցիոն տնօրենի՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն ուղված նամակը: Վերջինում ասված է, որ ընկերությունն ունի նախկին չափանիշներով արտադրված 5 մլն ծխախոտի տուփ, որոնք չի հասցնի նշված ժամկետում սպառել: Tweet Դիտում՝ 8909