Խոշորացվող համայնքներում սպասարկման կենտրոններ կձեւավորվեն

12.10.2017 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձեւավորման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը եւ արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոններ: Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին ու Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների եւ բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների՝ նույն հարթակում կազմակերպելու նպատակով միասնական կենտրոնների ձեւավորման վերաբերյալ առաջարկություններ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձեւավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ կառավարության աշխատակազմ ներկայացնելով տեղեկատվություն կենտրոնների ձեւավորման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ:

«Մենք ունեինք ծրագիր, որ ստեղծելու էինք սոցիալական ապահովության նախարարության կենտրոններ բոլոր տարածքներում, որպեսզի մեր բնակչությանը մատուցեինք որակյալ, նոր կարգի ծառայություններ: Նախատեսված էին նաեւ վարկային ֆինանսական միջոցներ, որպեսզի դրա համար համապատասխան շինություններ, կառույցներ կառուցվեն: Խոշորացման ծրագիրը, համայնքների բարեփոխման ծրագիրը ցույց են տալիս, որ մենք այնտեղ ունենք տարածքներ, որոնք կարող ենք օգտագործել, մեր ֆինանսական միջոցները խնայել եւ մեկ պատուհան գաղափարով մի հարթակ ստեղծել, որտեղ բնակիչը բոլոր հնարավոր ծառայությունները ստանա»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ տնտեսված ֆինանսական միջոցներն ուղղվելու են տեխնիկական վերազինման եւ ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը:
Դիտում՝ 2530
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW