Խնձորեսկում ֆունիկուլյոր կկառուցվի

11.10.2017 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Խնձորեսկ #«Հայհիդրոէներգանախագիծ» #«Դոփփելմեյր Գարավենտա»
«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակում՝ «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ֆունիկուլյոր կկառուցի:

Այս մասին հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից:

Համապատասխան պայմանագիրը հոկտեմբերի 8-ին ստորագրել են «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտն ու «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերությունը՝ նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ։

Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն $6,1 մլն:
Դիտում՝ 2675

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW