Հայկական կոնյակագործության 130-ամյակին ընդառաջ՝ Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ներկայացրել է բացառիկ ապրանքանիշ`Ararat Single Cask (Ararat Մեկ տակառից) թունդ ալկոհոլային խմիչքը` թողարկված սահմանափակ քանակությամբ եւ համարակալված շշերով: Ararat Single Cask-ը պատրաստված է բացառապես Տավուշի մարզի խաղողից: Հայաստանի հյուսիսարեւելյան այս տարածաշրջանը հայտնի է իր բնակլիմայական յուրահատուկ պայմաններով, ինչի շնորհիվ այստեղ ստացվող սպիրտը առանձնահատուկ «հնչեղություն» ունի: Հոկտեմբերի 6-ին Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում կայացավ Ararat Single Cask-ի շնորհանդեսը: ԵԿԳ Բերդի մասնաճյուղում Լուսանկարը՝ Մեդիամաքս Գործարանի արտադրության պետ Համլետ Անտոնյանը պատմեց Ararat Single Cask-ի ստեղծման մասին՝ խոստովանելով, որ հուզվում է, քանի որ այս խմիչքը բացարձակ նորարարություն է հայկական կոնյակագործության մեջ եւ իրական «կրաֆտ-պրոդուկտ» է հանդիսանում:***Համլետ Անտոնյան, Երեւանի կոնյակի գործարանի արտադրության պետ.«Շատ հպարտ եմ, որ մենք կարողացանք ստեղծել այնպիսի խմիչք, որը ներառում է այս տարածաշրջանում ապրող ժողովրդի կամքի ուժն ու տոկունությունը, ինչպես նաեւ` այստեղի հրաշալի բնակլիմայական պայմանների բազմերանգությունը:Ararat Single Cask-ը պատրաստվել է միմիայն պրեմիում դասի սպիրտներից` առանց հետագա կուպաժավորման: Կրկնակի թորման գործընթացը եւ հնացումը մեկ տակառում միայն ընդգծում են այս խմիչքի յուրահատկությունը: ԵԿԳ արտադրության պետ Համլետ Անտոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բացի այդ, Ararat Single Cask-ը Երեւանի կոնյակի գործարանի միակ արտադրանքն է, որը շրջանցել է ցրտով մշակման եւ ֆիլտրման փուլը, ինչի շնորհիվ ավելի են պահպանվել համային եւ բուրային հատկությունները: Այն ունի ծավալուն եւ հագեցած համ, բնույթը դրսեւորվում է ծխի եւ փայտի ներդաշնակությամբ` համեմված վանիլի, դարչինի եւ անգամ ծխեցված սալորաչրի նրբերանգներով: 57 աստիճան թնդություն ունեցող Singl Cask-ի ստեղծման համար ընտրվել է ընդամենը երեք տակառ, որոնցից ստացվել է 1440 շիշ: Յուրաքանչյուր շշի վրա հատուկ հրավիրված մասնագետի ձեռքով գրված է այն տակառի համարը, որում հնեցվել է սպիրտը: Լուսանկարը՝ ԵԿԳ Շշի պիտակների զուգակցմամբ երեւում է Արարատ լեռան ուրվագիծը, ինչպես նաեւ` ընդգծվում է խմիչքի գեղեցիկ երանգը, որը փորձագիտական հանձնաժողովը բնութագրել է որպես «հայկական աշնանային մայրամուտի գույն»: ԵԿԳ արտադրության պետ Համլետ Անտոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Առանձնահատուկ է նաեւ խմիչքի` մինիմալիզմի շքեղության գաղափարը ընդգծող փայտյա փաթեթավորումը: Լուսանկարը՝ ԵԿԳ Ararat Single Cask-ը կարելի է օգտագործել որպես նախուտեստային խմիչք, ինչպես նաեւ` դեսերտային: Ապերետիվի դեպքում կարելի է ավելացնել կարծր սառույց կամ նախապես մի փոքր սառեցնել բաժակը»: ***Ararat Single Cask-ը վաճառվելու է միայն Հայաստանում: DutyFree խանութներում այն վաճառքի կհանվի նոյեմբերի 1-ից, իսկ մանրածախ առեւտրի կետերում խմիչքը հասանելի կլինի դեկտեմբերի 1-ից: Լուսանկարը՝ ԵԿԳ 0.75 լիտր տարողությամբ Ararat Single Cask-ի արժեքը 90 000 դրամ է՝ այն իսկապես գնահատողների համար է: Գեղարվեստորեն այս խմիչքը կարելի է բնորոշել որպես «մեկ վրձնահարվածի կտավ»` կատարված տակառից գավաթ ամենակարճ ճանապարհի տեխնիկայով: ***Համլետ Անտոնյանն ասում է, որ Բերդի մասնաճյուղում տարածաշրջանի համայնքներից բերված ամբողջ խաղողն ընդունվում է` անկախ շաքարայնության աստիճանից: Խաղողի մատակարարների հետ ԵԿԳ-ն աշխատում է նախապես կնքված պայմանագրերի հիման վրա: Վճարումները կատարվում են բերքն ընդունելուց հետո`10 օրվա ընթացքում: Այս տարածաշրջանում գործարանը շուրջ 850 կնքված պայմանագիր ունի: ԵԿԳ Բերդի մասնաճյուղում Լուսանկարը՝ Մեդիամաքս ԵԿԳ Բերդի մասնաճյուղն ունի 15 մշտական աշխատող, մթերման ժամանակ ավելանում են եւս 15-ը: Որպես պրակտիկանտ այստեղ գալիս են նաեւ Գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողները, որոնք հետագայում գրանցվում են գործարանի բազայում: Ի տարբերություն Արարատյան դաշտավայրի՝ Տավուշի մարզի խաղողը չի «թաղվում» հողի շերտի տակ, ինչը բերքն ավելի անպաշտպան է դարձնում: Համային հատկություններով այստեղի խաղողը բացառիկ է՝ Բերդի մասնաճյուղի կողմից արտադրած կրկնակի թորումով կոնյակի սպիրտների 70%-ը դասվում է պրեմիում կատեգորիային: Այն շատ նուրբ է, բազմերանգ հոտային եւ համային հատկանիշներով: ԵԿԳ Բերդի մասնաճյուղում Լուսանկարը՝ Մեդիամաքս Յուրահատուկ են նաեւ մեմբրանային սկզբունքով աշխատող մամլիչները, որոնց շնորհիվ ստացվում է բարձրորակ քաղցու: Խաղողը ոչ թե տրորվում է, այլ հյութաքամ է լինում, ինչպես այստեղ ասում են` «հոգին մեջից դուրս է գալիս»: Մամլվածքը հանձնվում է գյուղացիներին, այն հետագայում կարող է օգտագործվել որպես վառելիք կամ անասնակեր: ԵԿԳ Բերդի մասնաճյուղում Լուսանկարը՝ Մեդիամաքս Թորման աշխատանքները տեւում են մոտ վեց ամիս` 24 ժամ, առանց հանգստյան եւ տոնական օրերի: Թորումից հետո ստացված սպիրտը լցվում է տակառներ եւ անցնում երկարատեւ հնեցման: Հնեցման արտադրամասը տարբերվում է բնականորեն ստեղծված կատարյալ պայմաններով: Կաղնե տակառները Արարատ կոնյակի գործարանի սեփական արտադրությանն են: Մեկ տարվա ընթացքում սպիրտի մոտ երեք տոկոսը ցնդում է: Այս բնական երեւույթին ֆրանսիացիների կողմից տրվել է «հրեշտակների մասնաբաժին» բնորոշումը: Բուն կոնյակը ստեղծվում է Երեւանում՝ կուպաժի կենտրոնական արտադրամասում: Աննա ԲուբուշյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Երեւանի կոնյակի գործարանի Tweet Դիտում՝ 6541